«Լիվերպուլը» որոշում է կայացրել Էնդրյու Ռոբերտսոնի ապագայի վերաբերյալ

«Լիվերպուլը» որոշում է կայացրել պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի ապագայի վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, անգլիական ակումբը նախատեսում է ամռանը բանակցություններ սկսել շոտլանդացու հետ նոր պայմանագրի շուրջ։

Ռոբերտսոնի ներկայիս աշխատանքային պայմանագիրը գործում է մինչև 2026 թվականի կեսերը։ 30-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 311 հանդիպում, դառնալով՝ 11 գոլի և 65 գոլային փոխանցման հեղինակ։

Նշենք, որ «Լիվերպուլը» այժմ զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։