Լերոյ Սանեն կարող է վերադառնալ Անգլիա

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեի ծառայություններով:

Ինչպես հայտնում է ինսայդեր Քրիստիան Ֆալկը, անգլիական ակումբը արդեն դիմել է «Բավարիային» հնարավոր գործարքի հետ կապված մանրամասները ճշտելու համար:

Նշվում է, որ Սանեն ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի միայն «Բավարիայի» հետ բանակցություններից հետո։ 28-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։

Լերոյ Սանեի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Արսենալը»:

Նախկինում գերմանացի ֆուտբոլիստը հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում»՝ 2016-2020 թվականներին։

Ընթացիկ մրցաշրջանում Սանեն 10 խաղում դարձել է երեք գոլի հեղինակ։