Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կարող է առաջիկա հանդիպումներին չհրավիրել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեին։ Հարձակվողը բաց է թողել Ֆրանսիայի հավաքականի վերջին ուսումնամարզական հավաքը։
Ինչպես հայտնում է RMC Sport-ը, դեռևս պարզ չէ, թե արդյոք Մբապպեն կլինի Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում։ Ֆուտբոլիստը Դեշամի հետ կքննարկի իրավիճակը մինչև վերջնական որոշում կայացնելը։
Նոյեմբերի 14-ին Ֆրանսիայի հավաքականը Ազգերի լիգայում կմրցի Իսրայելի ընտրանու հետ, իսկ երեք օր անց կհանդիպի Իտալիայի ընտրանուն։