📷«Բարսելոնան» հրապարակել է Պաու Կուբարսիի լուսանկարը, ով 10 կար է ստացել

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հրապարակել է 17-ամյա կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսիի վնասվածքը «Ցրվենա Զվեզդայի» հետ Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 4-րդ տուրի (5:2) հանդիպումից հետո։

Հիշեցնենք, որ երկրորդ խաղակեսում Կուբարսին բախվել էր մրցակցի պաշտպան Ուրոշ Սպաջիչին, ով, փորձելով գնդակը դուրս մղել, ոտքով հարվածել էր ֆուտբոլիստի դեմքին։

«Ամեն ինչ «Բարսայի» համար»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: