«Ռեալի» երկրպագուները վրդովված են թիմի վերջին արդյունքներից, քանի որ մադրիդցիները տանը պարտվեցին «Բարսելոնային» (0:4) և «Միլանին» (1:3):
Իհարկե, այս արդյունքների ֆոնին ճնշման տակ հայտնվեց գլխավոր մարզիչ Կարռո Անչելոտտին: Ըստ Marca-ի՝ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը արդյունքների ֆոնին հանգիստ է մնում Կառլո Անչելոտիի նկատմամբ։
Մադրիդյան ակումբի ղեկավարները համոզված են, որ եթե ինչ-որ մեկը կարող է շրջել իրավիճակը` Անչելոտտին է։ Վատ չի լինի նշել, որ գործող պայմանագիրը Կառլո Անչելոտիին կապում է «Ռեալի» հետ մինչև 2026 թվականի կեսերը։