«Յուվենտուսի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ ակումբից։
Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, բրազիլացի ֆուտբոլիստը դժգոհ է այն խաղաժամանակից, որը իրեն տրամադրում է Տիագու Մոտան: Ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ «Ասթոն Վիլա», որտեղից ամռանը տեղափոխվեց թուրինյան ակումբ:
Բրազիլացին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 9 հանդիպման, սակայն գոլ չի խփել։ Դուգլասի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը: