Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում «Չելսին» կընդունի «Նոային»։ Խաղից առաջ կայացել է «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտայի մամուլի ասուլիսը։
«Կարծում եմ՝ մեր թիմի մոտիվացիան այն մարզաշապիկն է, որը մենք կրում ենք՝ «Նոան»։ Կարծում եմ՝ սրանից ավելի մեծ մոտիվացիա լինել չի կարող․ դուրս գալ խաղադաշտ ու լինել այնպիսի լավ մրցաշարում, ինչպիսին Կոնֆերենցիաների լիգան է, կերտել պատմություն, որը մենք արդեն իսկ արել ենք։
Այո, ճիշտ եք՝ թիմին մոտիվացնելը դժվար չէ, բայց ամեն օր է այդպես։ Մրցաշրջանի մեկնարկից ի վեր մեր տղաներն ամեն օր մեծ մոտիվացիայով են լցված եղել մեր մարզումների ու խաղերի հանդեպ: Հուսով եմ՝ ստիպված չեմ լինի նրանց չափից դուրս շատ էներգիա տալ»,- ասել է Ռուի Մոտան։