Հարձակվող Վինիսիուս Ժունիորը մոտ ապագայում կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։
Խոսակցություններ կան, որ մադրիդյան ակումբը պատրաստ կլինի վաճառել բրազիլացուն, եթե վերջինս հրաժարվի երկարաձգել աշխատանքային պայմանագիրը։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ վկայակոչելով Fichajes պորտալը, «Ալ-Հիլալը» ցանկանում է գնել Վինիսիուսին։
Սաուդյան Արաբիայի չեմպիոնները պատրաստ են մեծ գումար վճարել 24-ամյա բրազիլացու համար՝ 300 մլն եվրո։
Մինչ օրս ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը հարձակվող Նեյմարի տրանսֆերն է։ 2017 թվականին ՊՍԺ-ն բրազիլացու համար «Բարսելոնային» վճարեց 222 միլիոն եվրո։
Այսպիսով, «Ալ-Հիլալը» կարող է նոր ռեկորդ սահմանել։