Վինիսիուս Ժունիորը երկրորդ ֆուտբոլիստն է, ով կարողացել է 10 գոլ հեղինակել Չեմպիոնների Լիգայի ընթացիկ և վերջին մրցաշրջաններում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի 4-րդ տուրի իտալական «Միլանի» հետ տնային խաղում: 23-րդ րոպեին հարձակվողը 11 մետրանոց է իրացրել։

Այս գոլը Վինիսիուսի չորրորդն էր ընթացիկ Չեմպիոնների լիգայում և 10-րդը վերջին երկու մրցաշրջաններում։ Նախկինում բրազիլացին 6 գոլ էր խփել Չեմպիոնների լիգայում 2023/2024 թթ:

Միևնույն ժամանակ, Վինիսիուսը երկրորդ խաղացողն է, ով կարողացել է հասնել Չեմպիոնների Լիգայի ընթացիկ և վերջին մրցաշրջանների 10 գոլերի նշաձողին։

Նախկինում դա հաջողվել էր միայն «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնին, ով 13 գոլի հեղինակ է դարձել՝ ութը 2023/2024 մրցաշրջանում, հինգը՝ ընթացիկ մրցաշրջանում։