Լիսաբոնի «Սպորտինգի» շվեդ հարձակվող Վիկտոր Գյոկերեշը Չեմպիոնների Լիգայի 4-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» հետ տնային խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել։
Ըստ Squawka վիճակագրական պորտալի՝ Գյոկերեշը դարձավ երրորդ խաղացողը, ով կարողացավ երեք գոլ խփել «Սիթիին» Չեմպիոնների լիգայի խաղում։
Նախկինում դրան հասել էին «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին 2016 թվականին և «ՌԲ Լայպցիգի» ֆրանսիացի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն՝ 2021 թվականին։