Հայտնի է դարձել, Պրեմիեր Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակը

Spotrac մասնագիտացված կայքը հրապարակել է Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստների տարեկան աշխատավարձերը։

Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն է, ով տարեկան վաստակում է 24,79 միլիոն եվրո, մինչդեռ ներկայիս ակումբի հետ նրա պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը մի փոքր զիջում է Կևին դե Բրույնեին՝ 23,24 միլիոն եվրո աշխատավարձով։

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն և «Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահը վաստակում են 21,69 միլիոն եվրո։

1. Կևին դե Բրույնե (Մանչեսթեր Սիթի) – 24,79 միլիոն եվրո,
2. Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի) – 23,24 մլն եվրո,
3-4. Կազեմիրո (Մանչեսթեր Յունայթեդ) – 21,69 մլն եվրո,
3-4. Սալահ (Լիվերպուլ) – 21,69 միլիոն եվրո,
5. Ռահիմ Ստերլինգ (Չելսի/Արսենալ) – 20,14 մլն եվրո,
6-8։ Բերնարդու Սիլվա (Մանչեսթեր Սիթի) – 18,59 միլիոն եվրո,
6-8։ Ջեկ Գրիլիշ (Մանչեսթեր Սիթի) – 18,59 միլիոն եվրո,
6-8։ Մարկուս Ռեշֆորդ (Մանչեսթեր Յունայթեդ) – 18,59 միլիոն եվրո,
9. Կայ Հավերց (Արսենալ) – 17,35 մլն եվրո,
10. Գաբրիել Ժեզուս (Արսենալ) – 16,42 մլն եվրո։