ՖԻՖԱ-ի նախագահը շնորհավորել է Դոնալդ Թրամփին

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրությունների կապակցությամբ։

«Շնորհավորում եմ, պարոն նախագահ։ ԱՄՆ-ում մենք հիանալի աշխարհի առաջնություն և ակումբային աշխարհի առաջնություն կանցկացնենք։ Ֆուտբոլը միավորում է աշխարհը», – գրել է Ինֆանտինոն սոցցանցերում։

Հիշեցնենք, որ աշխարհի 23-րդ առաջնության եզրափակիչ մասը կանցկացվի 2026 թվականի ամռանը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։