«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանը վերադարձել է ընդհանուր խումբ

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լենի Յորոն վերադարձել է ընդհանուր խումբ։ Այս մասին հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ անցած ամառ «Մանչեսթեր Յունայթեդը» 18-ամյա ֆրանսիացու համար վճարել է 62 միլիոն եվրո, սակայն ֆուտբոլիստը վնասվածք է ստացել հավաքի ժամանակ և դեռ չի կարողացել նորամուտը նշել ակումբում։

Յորոյի գործող աշխատանքային պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։