Ռուբեն Ամորիմ․ «Վիճակված էր, որ իմ հրաժեշտն այսպես կայանար»

«Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է իր թիմի սենսացիոն հաղթանակը Չեմպիոնների Լիգայի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (4:1):

«Ավելի լավ բան հնարավոր չէ պատկերացնել։ Այսօր իսկապես մեր բախտը բերեց, ինչը երբեմն պակասում էր։ Առաջին խաղակեսը բավականին բարդ էր մեզ համար։ Մենք չէինք տիրում գնդակին, և բոլորը նյարդերի վրա էին խաղում: Բայց հենց առաջին գոլը խփվեց ընդմիջումից առաջ, խաղն ավելի լավացավ։

Իհարկե, առանցքային պահեր էին երկրորդ խաղակեսի սկզբում երկու գոլերը։Դրանք ամբողջությամբ փոխեցին հանդիպման ընթացքը։ Մարզադաշտում մթնոլորտը զարմանալի էր։ Ինձ թվում է, որ վիճակված էր, որ իմ հրաժեշտն այսպես պետք է կայանար»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Չորս խաղից հետո «Սպորտինգը» վաստակել է 10 միավոր և Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը։ «Քաղաքայինները» յոթ միավորով վեցերորդ տեղում են: