Relevo․ Կառլո Անչելոտտին կարող է առաջիկա օրերին հեռացվել

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կարող է պաշտոնանկ արվել, եթե ակումբում իրավիճակը չշտկվի։ Այս մասին հայտնում է Relevo-ն։

Ըստ աղբյուրի՝ Մադրիդի «Ռեալի» ղեկավարության ծրագրերում չկար Անչելոտտիի պաշտոնանկությունը մրցաշրջանի կեսին, սակայն արդյունքները չեն համապատասխանում ակումբի ղեկավարության պահանջներին։

Մադրիդյան թիմի պաշտոնական աղբյուրները չեն բացառում, որ Անչելոտտին կարող է պաշտոնանկ արվել, եթե ակումբը չսկսի հաղթել առաջիկա հանդիպումներում։

Հիշեցնենք, որ Անչելոտտին «Ռեալը» գլխավորել է 2013-ից 2015 թվականներին, իսկ թիմ է վերադարձել 2021 թվականին։ Երեք տարվա ընթացքում նա երկու անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, նվաճեց Իսպանիայի գավաթը, երկու անգամ նվաճել Չեմպիոնների Լիգան, 2022 թվականին նվաճել է աշխարհի ակումբային առաջնությունը և երկու անգամ նվաճել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։