Մադրիդի «Ռեալը» ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 4-րդ տուրում պարտվեց «Միլանին»։
Մինչ այս ակումբը Լա Լիգայի 11-րդ տուրում պարտվել էր «Բարսելոնային» (0:4):
Վերջին անգամ Մադրիդի «Ռեալը» երկու անընդմեջ տնային պարտություն կրել է 3 և ավելի բաց թողած գոլերով 2009 թվականի մայիսին Խուանդե Ռամոսի օրոք։
«Ռեալը» Իսպանիայի առաջնության հանդիպումներում պարտվել է «Բարսելոնային» (2:6) և «Մալյորկային» (1:3):