Մադրիդի «Ռեալը» մտածում է թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Չուամենիից բաժանվելու մասին։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի երկու բարձրակարգ թիմեր։ Ֆրանսիացի կիսապաշտպանին ցանկանում են ձեռք բերել «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»։
Չուամենիի պոտենցիալ տրանսֆերը գնահատվում է 80 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2028 թվականի կեսերը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 100 միլիոն եվրո։