Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներն օգնել են Իսպանիայում ջրհեղեղից տուժածներին։
Ջրհեղեղների հետեւանքով զոհվել է ավելի քան 200 մարդ։ Մադրիդյան ակումբը 1 մլն եվրո է նվիրաբերել բնական աղետից տուժածներին օգնելու համար։
Ինչպես հաղորդում է Cadena SER-ը, հավելյալ ավելի մեծ գումար են նվիրաբերել հենց ֆուտբոլիստները։
Նրանք չեն ցանկացել գովազդել դա, քանի որ «նման դեպքերում կարևոր է ակցիան, այլ ոչ թե այն, ինչ ասվում է այս ակցիայի մասին»։
Նշվում է, որ այս գաղափարը թիմակիցներին առաջարկել է եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը։