«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան ասել է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «սպանել է ֆուտբոլը»։
«Կարծում եմ՝ Գվարդիոլան լավագույն մարզիչներից մեկն է, բայց նա սպանել է ֆուտբոլը։ Բոլորը ցանկանում են խաղալ Գվարդիոլայի պես։ Հիմա բոլորն ուզում են հիանալի խաղալ։ Դա տիկի-տական է, միայն Գվարդիոլան գիտի, թե ինչպես դա անել։
Ինչո՞ւ են բոլորը կրկնօրինակում Գվարդիոլային. Մենք ստեղծագործական ունակություններ չունենք։ Մենք այլևս հանճար չունենք։ Դուք այլևս չեք տեսնի այնպիսի ֆուտբոլիստի, ինչպիսին Ռոնալդինյոն է կամ Էդեն Ազարը։ Որովհետև այս մարզիչները երիտասարդ ֆուտբոլիստին կասեն. «Եթե փոխանցումը չանցնես, ես քեզ կնստեցնեմ պահեստայինների նստարանին»,- Էվրայի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը։