Խորխե Սամպաոլին կարող է վերադառնալ Ֆրանսիայի առաջնություն

Արգենտինացի մարզիչ Խորխե Սամպաոլին կարող է վերադառնալ Ֆրանսիայի առաջնություն։

Ինչպես հայտնում է L’Équipe-ը, «Ռենը» հետաքրքրություն է ցուցաբերում մասնագետի նկատմամբ։

Հիշեցնենք, որ «Մարսելի» նախկին մարզիչը գործազուրկ է 2023 թվականից, երբ նրան հեռացրին «Ֆլամենգոյից»։ Անցած ձմռանը խոսակցություններ կային, որ Սամպաոլին կարող է գլխավորել «Լիոնը», բայց ի վերջո դա տեղի չունեցավ։