Հայտնի է՝ ինչու Վինիսիուս Ժունիորը պատժվեց դեղին քարտով

Չեմպիոնների Lիգայի ընդհանուր փուլի 4-րդ տուրում հանդիպեցին իսպանական Մադրիդի «Ռեալն» ու իտալական «Միլանը»։ Հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 3։1 հաշվոv:

Ինչպես տեղեկացնում է AS-ը, հանդիպման 70-րդ րոպեին «սերուցքայինների» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը «խելագար» է անվանել մրցավար Սլավկո Վինչիչին, ինչի համար նա անմիջապես պատժվել է դեղին քարտով։

Այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, որոնցում դարձել է ինը գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։