Հայտնի է դարձել, թե որքան ժամանակ բաց կթողնի Նեյմարը վնասվածքի պատճառով

«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը նոր վնասվածքի պատճառով բաց կթողնի առնվազն մեկ ամիս։

Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Ասիայի Չեմպիոնների Լիգայի «Էսթեղլալի» հետ խաղում (3։0)։

Նեյմարի մոտ ախտորոշվել է ազդրի վնասվածք։

Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, բրազիլացու ապաքինումը կտևի 4-ից 6 շաբաթ։

Հոկտեմբերին Նեյմարը ծնկի խաչաձև կապանների վնասվածք ստանալուց մեկ տարի անց վերադարձավ խաղադաշտ՝ մասնակցելով երկու հանդիպման՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 43 րոպե։