Կառլո Անչելոտտին անդրադարձել է «Միլանից» կրած պարտությանը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 4-րդ տուրի «Միլանի» հետ խաղում «Լոս Բլանկոսների» կրած պարտությունից հետո պատասխանել է իր աշխատանքի վերաբերյալ կասկածներին, ինչպես նաև կիսվել է վերջնական արդյունքի մասին իր կարծիքով։

«Կասկածներ իմ աշխատանքի վերաբերյալ չկան, ես կարծում եմ, որ սա նորմալ է: Թիմն իր լավագույն մարզավիճակում չէ, և մենք բոլորս ենք մեղավոր:

Շատ կարևոր է, որ մենք բոլորս պատասխանատվություն կրենք։ Քանի որ ճիշտ այնպես, ինչպես երբ մենք հաղթում ենք, մենք դա անում ենք միասին:

Հիմա ժամանակն է տառապելու և պայքարելու։ Նման իրավիճակներից մենք ավելի շատ ուժ ենք քաղում»,- Անչելոտտիի խոսքը մեջբերում է իսպանական AS հրատարակությունը։

Չեմպիոնների Լիգայի մրցաշարային աղյուսակում Մադրիդի «Ռեալը» չորս տուրից հետո վեց միավորով զբաղեցնում է 17-րդ տեղը