«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը խոսել է Չեմպիոնների Lիգայի ընդհանուր փուլի 4-րդ տուրի «Բայերի» հետ խաղում տոնած ջախջախիչ հաղթանակի մասին։
«Չգիտեմ՝ դա խաղի ինտենսիվությու՞նն էր, բայց մենք ավելի շատ ռիսկի դիմեցինք: «Բայերը» ծանրաբեռնում էր կիսապաշտպանությունը, և մենք շտկեցինք մեր կիսապաշտպանության գիծը՝ ավելի ռիսկային մոտեցում ցուցաբերելով և մեկ-մեկ խաղալով ամբողջ դաշտում:
Առաջին խաղակեսում մենք ավելի շատ հնարավորություններ ունեինք, մինչդեռ մրցակիցները վտանգ չէին առաջացնում մեր դարպասին։ Որքան էլ նրանք լավն են Եվրոպայում, երբեմն ուժեղ հարձակվողն ավելի կարևոր է, քան պարզապես արագ հարձակվողը:
Կերտիս Ջոնսը անհավանական փոխանցում կատարեց, իսկ հետո Լուիս Դիասի արագությամբ ինչ-որ մեկը կարող էր ավարտել այն: Իմ կարծիքով փոխանցումը գոլի պես նշանակալից էր»,- Սլոթի խոսքերն է մեջբերում BBC-ն։