«Ալ-Հիլալի» ղեկավարությունը դիտարկում է բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ հնարավոր պայմանագիրը խզելու տարբերակը։
Ինչպես հայտնում է UOL-ը, ֆուտբոլիստը կարող է հեռանալ թիմից արդեն 2025 թվականի հունվարին։ Ակումբի ղեկավարությունը պատրաստ է գնալ այս քայլին՝ բրազիլացի հարձակվողի վնասվածքների պատճառով։
Հիշեցնենք, որ Նեյմարը «Ալ-Հիլալ» է տեղափոխվել 2023 թվականի օգոստոսին, հոկտեմբերին վնասվածք է ստացել ԱԱ-2026-ի ընտրական խաղում Ուրուգվայի հավաքականի հետ (0։2), ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել էր առաջի խաչաձև կապանների և մենիսկի պատռվածք։ Բրազիլացին խաղադաշտ է վերադարձել մեկ տարի անց՝ մասնակցելով Ասիայի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրի՝ ԱՄԷ-ի «Ալ-Այնի» դեմ խաղում (5։4)։
Նոյեմբերի 4-ին Նեյմարը վնասվածքից ապաքինվելուց հետո մասնակցեց երկրորդ խաղին՝ փոխարինման դուրս գալով Ասիայի Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի իրանական «Էսթեղլալի» հետ հանդիպման (4։0) երկրորդ խաղակեսում, սակայն վնասվածք ստացավ և փոխարինվեց։