Խաբի Ալոնսո. «Հաճելի է վերադառնալ «Էնֆիլդ» մի քանի տարի անց»

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է «Էնֆիլդ» վերադառնալու մասին:

«Հաճելի է վերադառնալ մի քանի տարի անց: Դա միշտ առանձնահատուկ է:

Ես սիրում եմ այս քաղաքը, և աներևակայելի պարգևատրելի է լինել այստեղ և տեսնել, թե ինչպես է «Լիվերպուլը» զարգանում որպես ակումբ»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Չեմպիոնների Լիգայի ընդանուր փուլի 4-րդ տուրի «Լիվերպուլ» – «Բայեր» հանդիպումը կկայանա նոյեմբերի 5-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:55-ին: