«Վալենսիան» և «Լևանտեն» խնդրել են հետաձգել իրենց մասնակցությամբ հանդիպումները

Իսպանական «Վալենսիան» և «Լևանտեն», որոնք այս մրցաշրջանում հանդես են գալիս համապատասխանաբար Պրիմերայում և Սեգունդայում, խնդրել են հետաձգել իրենց հանդիպումները Պրիմերայի և Սեգունդայի առաջիկա տուրերում։ Այս կոչը հրապարակվել է «Լեւանտեի» պաշտոնական կայքում։

«Երկու ակումբներն էլ երախտապարտ են ձեր ըմբռնման համար։ Մենք վճռականորեն հավատարիմ ենք մնում Վալենսիայի նահանգի բոլոր տուժած համայնքներին օգնելու հարցում»,- ասված է դիմումի տեքստում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վալենսիա նահանգում աղետալի ջրհեղեղ էր տեղի ունեցել։ Աղետը հարյուրավոր զոհերի և քաղաքային ենթակառուցվածքների մեծ ավերածությունների պատճառ է դարձել։ Լա Լիգան իր հերթին հաստատել է, որ հանդիպումները հետաձգելու հարցումներ են ստացել։