Վերջին տարիներին Անգլիայում շատ են քննարկվում «Օլդ Թրաֆորդում» առաջացող խնդիրները: Մարզադաշտը հնացել է, և «Մանչեսթեր Յունայթեդն» ակնհայտորեն այն վերանորոգելու կարիք ունի:
Երկրորդ տարբերակը քանդումն ու նոր մարզադաշտի կառուցումն է։ «Կարմիր սատանաների» ղեկավարությունը դեռ չի որոշել, թե որ տարբերակն է ընտրել։ Ինչպես հայտնում է The Telegraph-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» կսպասի մինչեւ բյուջեի հաստատումը։
Միայն դրանից հետո ակումբը կորոշի՝ կառուցել նոր մարզադաշտ, թե վերակառուցել ներկայիս մարզադաշտը։