«Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը Չեմպիոնների Լիգայի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից առաջ խոսել է Պեպ Գվարդիոլայի գլխավորած անգլիական ակումբի մասին։
Ամորիմը «Մանչեսթեր Յունայթեդը» կգլխավորի նոյեմբերի 11-ին:
«Ինձ համար սա ևս մեկ հանդիպում է որպես «Սպորտինգի» մարզիչ։ Ինձ կգնահատեն որպես «Սպորտինգի» մարզիչ: Սա կարևոր խաղ է ինձ համար։
Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է: Ես գիտեմ, որ դա դժվար է լսել «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների համար, բայց կարծում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» աշխարհի լավագույն թիմն է»,- ասել է Ամորիմը TNT Sports-ին տված հարցազրույցում:
«Սպորտինգ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա նոյեմբերի 5-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:55-ին: