Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով վնասվել է «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տունը։
Լեհը, ով ապրում է Կաստելդեֆելսում (Կատալոնիա), դժվարությամբ է գնացել մարզաբազա՝ ճանապարհին մեծ քանակությամբ ջրի պատճառով։
Ֆուտբոլիստի կինը սոցցանցերում հայտնել է նաև, որ իրենց տան ավտոտնակը հեղեղված է եղել ջրով։
Վերջին տվյալներով՝ Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ, հազարավոր տներ ավերվել են ջրի և ցեխի հետևանքով։