Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեման անդրադարձել է Մադրիդի «Ռեալում» Կիլիան Մբապպեի խաղային դիրքին։
«Ինձ համար Մբապեն կենտրոնական հարձակվող չէ։ Երբ նա ազգային հավաքականում խաղում է «իննի» դիրքում, այնքան էլ լավը չէ, սա նրա դիրքը չէ։
Բայց ձախ կողմում Վինիսիուսը նման է նրան, նրանք նույն մակարդակի վրա են։ Անչելոտտին գիտի՝ ինչպես լուծել այս խնդիրը։
Մբապպեից շատ բան են պահանջում, ճնշում են գործադրում, իսկ «Ռեալը» ՊՍԺ չէ», – ասել է Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեման El Chiringuito TV-ի եթերում: