«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է այս մրցաշրջանում ակումբում առկա խնդիրների մասին: «Մենք ընդամենը մեկ խաղում պարտվեցինք. Մենք կարող ենք կրկին պարտվել, բայց այս պահին միայն երկու միավորով ենք զիջում «Լիվերպուլին», որը բարձրակարգ թիմ է։
Մենք լավ ենք մեկնարկել Չեմպիոնների Lիգայում, բայց ես գիտեմ, որ մարդիկ ակնկալում են, որ մենք կհաղթենք առաջնության 38 տուրերում և կնվաճենք Թրեբլ յուրաքանչյուր մրցաշրջանում: Հիմնական պատճառը, որ դժվար է դա անել, այն է, որ մենք ունեինք շատ ֆուտբոլիստներ, որոնք դուրս են մնացել:
Երբեմն թրեբլը նվաճելու համար պետք է առանց վնասվածքների լինել, բայց այս անգամ դա հնարավոր չէ։ Յուրաքանչյուր հանդիպում ավելի ու ավելի բարդ է դառնալու», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: