Պեդրո Պորրոն «Թոթենհեմի» հաղթանակը նվիրել է Վալենսիայի բնակչությանը

Լոնդոնի «Թոթենհեմի» իսպանացի պաշտպան Պեդրո Պորրոն արձագանքել է Իսպանիայում տեղի ունեցած աղետին։

«Տխուր օրեր են բոլոր իսպանացիների համար։ Երեք, չորս, հինգ օր սարսափելի տառապանքներ են կրում նրանք։ Ես նույնիսկ չեմ կարող պատկերացնել, թե ինչպիսին է կյանքը Վալենսիայի մարդկանց համար:

Եվ, ինչպես գրել եմ սոցցանցերում, նրանց եմ նվիրում «Ասթոն Վիլայի» նկատմամբ տարած հաղթանակը», – Պորրոյի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի հարավում տեղի ունեցած ջրհեղեղը մեծությամբ երրորդն էր երկրի ժամանակակից պատմության մեջ։