«Պարի Սեն Ժերմենը» ցանկանում է ձեռք բերել «Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստին

«Ասթոն Վիլայի» հարձակվող Ջոն Դյուրանը կարող է տեղափոխվել Ֆրանսիա։ Ըստ լրագրող Էկրեմ Կոնուրի՝ կոլումբիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն։

Նշվում է, որ մոտ ժամանակներս ֆրանսիական ակումբի ղեկավարությունը առաջարկով հանդես կգա Դյուրանը համար՝ ձմեռային տրանսֆերային պատուհանում հարձակման գիծն ուժեղացնելու նպատակով։ 20-ամյա Դյուրանը ամբողջ Անգլիայի Պրեմիեր Լիգայում գլխավոր գործողներից մեկն է, երիտասարդ կոլումբիացին բազմիցս գոլեր է խփել փոխարինման դուրս գալով։

Այս մրցաշրջանում Ջոնը «Ասթոն Վիլայի» կազմում անցկացրել է 15 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել ութ գոլի հեղինակ։