Բրազիլացի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է Ասիայի Չեմպիոնների Լիգայում ստացած նոր վնասվածքը։
Սաուդյան Ալ-Հիլալի հարձակվողը խաղադաշտ է մտել «Էսթեղլալի» հետ հանդիպման (3:0) 58-րդ րոպեին, իսկ 87-րդում հեռացել է ազդրի վնասվածքի պատճառով։
Հոկտեմբերին 32-ամյա բրազիլացին խաղադաշտ վերադարձավ ծնկի խաչաձեւ կապանների վնասվածք ստանալուց մեկ տարի անց։ «Դա զգացվում էր որպես ջղաձգություն, միայն շատ ուժեղ: Ես պատրաստվում եմ ստուգվել և հուսով եմ, որ ավելի լուրջ բան չկա: Բժիշկներն ինձ զգուշացրել են, որ դա նորմալ է: Այնպես որ, ես պետք է ավելի շատ խաղամ, բայց զգույշ լինեմ»,- ասել է Նեյմարը: