«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել երկու թոփ ֆուտբոլիստի

«Մանչեսթեր Սիթին» պլանավորում է հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել կազմը։

Ղեկավարությունն այս որոշումը կայացրել է վնասվածք ստացած ֆուտբոլիստների մեծ քանակի պատճառով, հայտնում է Shoot-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը հայտնաբերել է երկու ֆուտբոլիստների, ովքեր ձմռանը կդառնան ակումբի գլխավոր թիրախը՝ Ֆլորիան Վիրցը Լևերկուզենի «Բայերից» և Ջամալ Մուսիալան՝ «Բավարիայից»:

Անգլիական թիմի սեփականատերերը մտահոգված են ոչ միայն վնասվածքների քանակով, այլև իրենց աստղերի տարիքով, ուստի երկարաժամկետ հեռանկարում փորձում են փոխարինողներ գտնել նրանց համար:

21-ամյա Վիրցը «Բայերի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 167 հանդիպում, դարձել 48 գոլի և 51 գոլային փոխանցման հեղինակ։

21-ամյա Մուսիալան «Բավարիայի» կազմում անցկացրել է 175 հանդիպում՝ 50 խփած գոլ և 35 գոլային փոխանցում։

«Մանչեսթեր Սիթին» վերջերս վնասվածքի պատճառով կորցրեց պաշտպան Ռուբեն Դիասին։ Բացի այդ, թիմը մինչև տարեվերջ չի կարողանա հույս դնել Ռոդրիի վրա, Ջեկ Գրեյլիշը շարունակում է բուժվել, իսկ Կևին Դե Բրույնեն վերջերս է ապաքինվել և դեռ չի հասել օպտիմալ մարզավիճակի։