«Մանչեսթեր Սիթին» առաջիկա ամիսներին չի կարողանա հույս դնել Ռոդրիի վրա։ Կիսապաշտպանը, ով վերջերս է ստացել «Ոսկե գնդակը», մինչև մրցաշրջանի ավարտը չի հասցնի վերականգնվել ծնկի ծանր վնասվածքից։
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը, Ռոդրիի կորստի պատճառով «Մանչեսթեր Սիթին» վերահսկում է կիսապաշտպանության երկու խաղացողներին՝ «Ռեալ Սոսյեդադի» Մարտին Սուբիմենդիին և Սամուելե Ռիչիին:
Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները 25-ամյա Սուբիմենդիին գնահատում են 60 միլիոն եվրո, իսկ 23-ամյա Ռիչիին՝ 28 միլիոն եվրո։