Լուկաս Պոդոլսկին՝ Միկել Արտետայի մասին

Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Լուկաս Պոդոլսկին ոգևորված է խոսել անգլիական ակումբի մարզիչ Միկել Արտետայի մասին։

«Ինձ գրավում է Արտետայի ցուցադրած ֆուտբոլը։ Այո, մենք նրա հետ հանդիպել ենք ակումբում, նույնիսկ այն ժամանակ նա տարված էր այս խաղով։

Նա անընդհատ խոսում էր մարտավարությունից, արդյունքներից, երբեմն ուզում էինք հանգստանալ հանդերձարանում, բայց նրա համար միայն ֆուտբոլ կար, նա արդեն ուներ իր տեսլականը։

Ես չեմ զարմանում, որ «Արսենալը» խաղում է այս ոճով»,- Պոդոլսկու խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։