Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեման խորհուրդներ է տվել «Լոս Բլանկոսի» ներկայիս հարձակվող Կիլիան Մբապեին։
«Նա պետք է գլխի ընկնի, որ պետք է խաղա որպես ինը համար: Նրանք պետք է շատ բան փոխեն։ Կիլիանը շատ լավ է խաղում ձախ եզրում, բայց հիմա նա պետք է շատ լավ լինի մեկ այլ դիրքում»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։