Թուրքական «Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բարձր է գնահատել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանի ելույթը Եվրոպա Լիգայի ընդհանուր փուլի 3-րդ տուրի խաղում։
«Օնանան երկու անհավանական սեյվ կատարեց: Իմ դարպասապահը ձախողվեց, իսկ նա 10 վայրկյանում երկու անհնարին սեյվ արեց։ Նա այն խաղացողն է, ով որոշեց այս հանդիպման ելքը։ Նա 20 սեյվ չարեց, բայց կատարեց երկու անհավանական սեյվ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։