Հայտնի է, թե երբ Մարտին Էդեգորը կվերադառնա խաղադաշտ

«Արսենալի» կիսապաշտպան Մարտին էդեգորն ապաքինվել է վնասվածքից։

Ինչպես հայտնում է լրագրող Սայմոն Քոլինսը, նորվեգացի ֆուտբոլիստը վերադարձել է ընդհանուր խմբում մարզումներին ու կարող է խաղադաշտ վերադառնալ վաղը կայանալիք «Ինտերի» հետ խաղում։

Անգլիայի Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում 25-ամյա Օդեգաարդն ընդամենը երեք հանդիպում է անցկացրել, սակայն գոլ չի խփել։ Վերջին հանդիպումներում Միկել Արտետայի սաները հարձակման մեջ չափազանց անփայլ տեսք ունեին, շատ փորձագետներ դա պայմանավորում են հատկապես Էդեգորի վնասվածքով:

Լոնդոնյան ակումբը Անգլիայի առաջնության 10 խաղում վաստակել է 18 միավոր եւ զբաղեցնում է միայն հինգերորդ տեղը։