Եվրագավաթային հանդիպումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ

Այս շաբաթ կայանալիք եվրագավաթային հանդիպումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ՝ Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով զոհվածների հիշատակին։ Այս մասին հայտնում է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) մամուլի ծառայությունը։

Այս շաբաթ տեղի կունենան Չեմպիոնների Լիգայի, Եվրոպա Լիգայի և Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպումները։

Հիշեցնենք, որ տարերային աղետի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 211-ը։