Կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը կորցրել է տեղը «Չելսիի» մեկնարկային կազմում։ Հաշվի առնելով փոխված իրավիճակը՝ արգենտինացին կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ըստ The Sun-ի՝ 23-ամյա կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Բարսելոնան» և «Ինտերը»: Հնարավոր տրանսֆերի խնդիրը կարող է լինել ֆինանսական անհամաձայնությունը։
«Չելսին» կնախընտրեր ստանալ Ֆերնանդեսի վրա ծախսված միջոցների զգալի մասը։ 2023 թվականի սկզբին լոնդոնցիները Էնցոյի համար վճարեցին 121 միլիոն եվրո։ Արգենտինացին պատմության ամենաթանկ կիսապաշտպանն է։
Հիշեցնենք, որ 2022 թվականի վերջին Էնցո Ֆերնանդեսը Արգենտինայի հավաքականի հետ նվաճեց աշխարհի գավաթը։ Ֆերնանդեսը ճանաչվել է այդ մրցաշարի լավագույն երիտասարդ խաղացող։