Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 4-րդ տուրի «Սլովան» – «Դինամո Զագրեբ» հանդիպումն ավարտվեց խորվաթական թիմի ջախջախից հաղթանակով։
Խաղի հաշիվը բացվեց 5-րդ րոպեին։ Զագրեբի «Դինամոյի» դարպասը գրավեց տանտերերի հարձակվող Դավիդ Ստրելեցը։
Դինամոյի կազմում 10-րդ րոպեին խաղի հաշիվը հավասարեցրեց հյուրերի հարձակվող Դարիո Սպիկիչը։
Իսկ 20 րոպե անց` 30-րդ րոպեին Պետեր Սուչիչը առաջ մղեց խորվաթական ակումբին։
54-րդ րոպեին Սանդրո Կուլենովիչը երրորդ գնդակն ուղարկեց «Սլովանի» դարպասը։
18 րոպե անց Սանդրո Կուլենովիչը դուբլ ձևակերպեց` 72-րդ րոպեին խաղի հաշիվը դարձնելով 1:4: