«Բարսելոնան» սկսել է նոր հարձակվող գնելու շուրջ բանակցությունները

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն սկսել է նոր հարձակվող գնելու շուրջ բանակցությունները։

Խոսքը Լիսաբոնի «Սպորտինգը» ներկայացնող Վիկտոր Գյոկերեշի մասին է, ինչպես հայտնում է Transfer News Live-ը։

Նշվում է, որ Գյոկերեշը համաձայնագիր ունի, ըստ որի ակումբը կհամաձայնի բաց թողնել հարձակվողին՝ նրա համար ստանալով 60-70 միլիոն եվրո գումար։ Վիկտոր Գյոկերեշի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը:

2024/2025 մրցաշրջանի 16 խաղում շվեդ ռմբարկուն դարձել է 20 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։