Լա Լիգան հրաժարվել է «Բարսելոնա» – «Ատլետիկո Մադրիդ» հանդիպումը ԱՄՆ-ում անցկացնելու մտքից։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի հանդիպումը նախատեսված էր անցկացնել դեկտեմբերի 22-ին Մայամիում։ Սակայն հանդիպումը տեղի կունենա Կատալոնիայի մայրաքաղաքում։
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կարծում է, որ ներկա պայմաններում Վալենսիայում տեղի ունեցած ողբերգության ֆոնին Իսպանիայի առաջնության հանդիպումներն ԱՄՆ-ում անցկացնելու ժամանակը չէ։
Պլանների չեղարկման մեկ այլ պատճառ էլ Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայում ստեղծված իրավիճակն է, որը ներկայումս մշտական նախագահ չունի։ Հենց այս կազմակերպությունն է, որ պետք է հաստատի, որ խաղը կայանա երկրից դուրս, սակայն այժմ այն ժամանակավորապես ղեկավարվում է տնօրենների խորհրդի կողմից։