Մադրիդի «Ռեալը» և Վինիսիուս Ժունիորը սկսել են քննարկումները պայմանագրի հնարավոր երկարաձգման շուրջ, հայտնում է իսպանական Relevo պարբերականը։
Ֆուտբոլիստի ներկայացուցիչների և ակումբի միջև առաջին քննարկումները տեղի են ունեցել մի քանի ամիս առաջ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Վինիսիուսը չի շտապում նոր պայմանագիր ստորագրել, քանի որ ցանկանում է գտնել կատարյալ պահը՝ նոր պայմանագիրը ֆինանսապես ավելի շահավետ դարձնելու համար։
2024 թվականի «Ոսկե գնդակը», որը նվաճել է Ռոդրին, այլ ոչ թե բրազիլացին, պետք է դառնա ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների փաստարկներից մեկը։
Բացի այդ, «Ռեալի» ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Սաուդյան Արաբիայի ակումբները: