«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի «Թոթենհեմի» հետ խաղում կրած պարտության մասին։
«Մենք տխուր և հիասթափված ենք, բայց մենք ֆանտաստիկ առաջին խաղակես անցկացրինք: Մենք օգտվեցինք պահերից մեկից, և երկրորդ խաղակեսում նույն միտքն ունեինք, բայց նրանք մեկ գոլ խփեցին և ավելի շատ ճնշում գործադրեցին։
Այդուհանդերձ, մենք հնարավորություններ ունեինք երկրորդ գոլ խփելու, բայց երբ նրանք խփեցին երկրորդը, հանդիպումը լրիվ այլ սցենար ստացավ։
«Թոթենհեմի» պես թիմը, երբ հաշվի մեջ առավելություն ունի, հակագրոհներում շատ ուժեղ է։ Հաշիվն ավելի մեծ է, քան մենք արժանի ենք։
Մենք լավ պայքարեցինք և մոտ էինք այստեղ ինչ-որ բան ստանալուն»,- Էմերիի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: