Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ բրազիլացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական երկու թոփ ակումբներ։ Անգլիայում Վինիսիուսի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Լոնդոնի «Չելսին», իսկ Ֆրանսիայում՝ ՊՍԺ-ն։
Հիշեցնենք, որ Ժունիորը «Ոսկե գնդակի» վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղը։ «Ռեալի» հետ հարձակվողի աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 մլն եվրո։
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։