«Արսենալի» մարզական տնօրեն Էդու Գասպարը մոտ է ակումբից հեռանալուն։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ներկայումս ակումբի ղեկավարությունը մասնագետին մնալու առաջարկություններ է կատարում:
Աղբյուրի համաձայն՝ «Արսենալի» մարզական տնօրենը ցանկություն է հայտնել հեռանալ իր պաշտոնից, հնարավոր է, որ «Արսենալում» վերադասավորումներ լինեն առանցքային պաշտոններում:
Էդու Գասպարը «Արսենալի» մարզական տնօրենն է 2022 թվականից, մինչ այդ ակումբում աշխատել է որպես տեխնիկական տնօրեն։